ԲԺԻՇԿԸ ԾԵԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 24-ամյա Պարգեւ Ադիբեկյանը, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «նորաթուխ» բժիշկներից է, ծեծի է ենթարկել Հայաստանի նկարիչների միության հսկիչ 50-ամյա Գագիկ Սահակյանին: Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, նկարիչների միության շենքի մոտակայքում Պարգեւն ու Գագիկը վիճաբանել են: Սակայն մեզ դեռեւս չի հաջողվել պարզել, թե որն է եղել վիճաբանության պատճառը: Միայն հայտնի է, որ նրանց հաշտեցրել է Հայաստանի նկարիչների միության անվտանգության աշխատակից 23-ամյա Զորի Բալասանյանը, որին ավելի ուշ օգնության են հասել ոստիկանները՝ կողմերին բերման ենթարկելով: Լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այժմ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:




Լրահոս