Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները:

Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր:




Լրահոս