ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՌՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր։ Իսկ հուլիսի 7-ին՝ կիրակի օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության կամ այլ կերպ ասած՝ Վարդավառի տոնը, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, այսինքն` դարձյալ ոչ աշխատանքային օր։ Այդպիսով` 4 օր՝ հուլիսի 5-8-ը ներառյալ, հանգստյան օրեր են:

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՇՆԱՆԸ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության եւ «Առաջին լրատվական» ընկերության հայցադիմումի գործով դատական նիստը երեկ չի կայացել հայցվորների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի բացակայության պատճառով: Նա դիմել է դատարանին՝ խնդրելով հայցադիմումի քննությունը հետաձգել մինչեւ հոկտեմբեր ամիսը, քանի որ ինքը գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 7-ը:

ՄԵՋՔԻՑ ԵՆ ԽՓԵԼ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանը կատարվածի մասին ասել է. «Ես միայն մի բան գիտեմ, որ երկուսիս՝ ինձ ու Ավոյին էլ, մեջքից են խփել»: Բուդաղյանները «Առաջին լրատվական»-ին ասել են, որ մամուլի հրապարակումները, թե Ս. Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին ու ներողություն խնդրել, չեն համապատասխանում իրականությանը: Նշենք, որ հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը:

ԼՂՀ-ԻՑ` ԳԱՌՆԻԿԻՉԻՆ
ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Գառնիկի Հովսեփյանին շնորհվել է «ԼՂՀ դատախազության պատվավոր աշխատող» կոչում:




Լրահոս