Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, Մոկսվայում մեկնարկել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին երկկողմ հանդիպումը:
ArmLur.am-ը ՏԱՍՍ գործակալությունից տեղեկանում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին քննարկել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության հարցերը:
Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «ռազմավարական համագործակցության մակարդակի վրա են»:
«Մեր հարաբերությունները հաջող ընթացքի մեջ են: Իհարկե, կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ»,- ասել է ՌԴ նախագահը: Վերջինս հավելել է, որ երկու երկրների միջև զարգանում է նաև տնտեսական համագործակցությունը:
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի ՀԱՊԿ ղեկավար էր: Նա առաջարկել է քննարկել ԵՏՄ շրջանակներում համագործակցության հարցերը: