Հրապարակ. Կախված զինվորը նախկինում էլ ինքնասպանության փորձ էր արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր եւ զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին:
“Մեր տեղեկություններով, Գաբրիելը ծառայությունը կրում էր Ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, ինչը հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզի մեկ այլ զորամասից: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ օրը Գաբրիելը հերթապահել է ճաշարանում, որտեղ եւ նրան տեսել են վերջին անգամ: Մի քանի ժամով նա անհետացել է ընկերների տեսադաշտից, իսկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում զինվորի մարմինը գտել են ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում:
Զորամասին մոտ տեղեկացված աղբյուրը հաղորդում է, որ տղայի մարմնի վրա հայտնաբերված միակ վնասվածքը պարանոցի շրջանում սավանի հետքն է եղել: Մարմնի մնացած մասերը “մաքուր” են եղել: Բանակային ծառայության ընթացքում Գաբրիելը մեկ անգամ էլ է ինքնասպանության փորձ կատարել՝  կտրել է երակները, երբ դեռ Արմավիրի մարզում է ծառայելիս եղել: Այն ժամանակ հաջողվել է տղային փրկել: 
Առավել մանրամասն` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս