Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը կոպիտ է խոսել վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ ներսում տարբեր թևերի միջև պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը վարչապետին հարցրել է, թե ինչ իմաստ ուներ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությանը՝ ԿՌՈՒ-ին, ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկի դեմ ստուգումների։
 
“Չեք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում”,-նախատել է Ս. Սարգսյանը։ Լուրի իսկությունը ստուգելու նպատակով “Ժողովուրդ”-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ, որը, սակայն, ասաց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում”,-գրում է թերթը։
 
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում:




Լրահոս