ՀԺ. Երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայն այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա իհարկե ուրախալի է, բայց միեւնույն ժամանակ տխուր հետեւությունների առիթ է տալիս:
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հավելում. “Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մասն է կազմում,  եւ գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կամ մինչ այժմ մենք երթեւեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կամ ուղեւարձը չի թանկանում տնտեսվարողների վրա բանեցվող ճնշումների շնորհիվ:
Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս