
“ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ կապված “Հայասի” ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը։ Այս ընկերությունը ժամանակին որոշել էր վիսկի արտադրել։
Բայց ինչպես երևում է, այդ պրոեկտը ձախողվել է և որպեսզի ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, կառավարությունը որոշել է հետաձգել նրա հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետները։ Թե ինչու է կառավարությունը հարկատուների հաշվին լավություն անում Արթուր Բաղդասարյանին, այնքան էլ չի հասկացվում”,-գրում է թերթը։
Շարունակությունը օրաթերթ.ի այսօրվա համարում