Հուլիսի 8-ին Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղինհարակից արտերում` 1 հա խոտածածկ տարածք եւ 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա ցորենի արտ, Երեւանի Շահումյանի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ եւ Լեփսիուսի 6-րդ փողոցինհարակից գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք եւ կուտակված աղբ (մոտ 4 խմ): Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: