
Հուլիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, որի վարած “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր “Բուպրենորֆին B 8” թմրադեղի մեկ հաբ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 1962 թ. ծնված Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են ,Մալաթիաե բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է “Բուպրենորֆին” թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ՚ փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ՚ թղթի մեջ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: