
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անբդրադարձավ հասարակական տրանսպորտի գների բարձրացման հարցին:
“Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի։ Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե: Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն ու կներկայացնենք փաստերով”,- ասաց նա:
“Որպեսզի բնակիչը չտուժի, մեկի մոտ ավելի քիչ բարձրանա, մեկի մոտ՝ շատ: Յուրաքանչյուր երթուղու հետ կապված առանձին որոշում կընդունենք”,- նշեց նա և խորհուրդ տվեց չշտապել իրենց փոխարեն։ “Մենք պիտի շտապենք: Ամեն ինչ անում ենք, որ շատ չբարձրանա: Մի քանի օր էլ համբերում եք, մենք ձեզ վերջնական ներկայացնում ենք”,- ասաց Տրանսպորտի և կապի նախարարը։