
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակի թափուր հաստիքի համալրման նպատակով մարտի 4-ին իրականացված հարցազրույցի ամփոփման արդյունքում Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ է նշանակվել Ծովինար Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի կայքէջը:
Նշվում է, որ հարցազրույցին մասնակցելու համար դիմել էր 16 թեկնածու, իսկ հարցազրույցի օրը ներկայացել և հարցազրույցին մասնակցել են 13-ը:
Ծ.Խաչատրյանը 2005-2007թ.թ.-ին աշխատել է որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար, 2010-11թթ.-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապի բաժնի պետ, 2011-14թթ.-ին՝ ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, 2014-15թթ.-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար, 2015-16թթ.-ին՝ ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ: