Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետեւանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղեւոր՝ 32-ամյա Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: