Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպել է «Ուեմբլի» մարզադաշտի ղեկավարությանը հրաժարվել ընդունել WBA/WBO/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի և այդ վարկածներով նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ռևանշը:
Պատճառ են դարձել Ֆյուրիի շուրջ մի շարք սկանդալները՝ կապված սեռական փոքրամասնությունների հասցեին նրա արտահայտությունների հետ, որոնք հոմոֆոբիական են համարել: Սակայն կա հավանականություն, որ ռևանշը կկայանա Անգլիայում: Այն կարող է կայանալ Մանչեսթերում:
80 հազար մարդ տեղավորող «Ուեմբլի» մարզադաշտն ամենախոշորն ու ամենահայտնին է Մեծ Բրիտանիայում: