
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի գյուղապետ Գագիկ Վահրադյանը հրաժարական է տվել: Այս փաստը արձանագրվել է համայնքի ավագանու 03.06.2013թ. նիստի արձանագրությամբ և ներկայացվել ՀՀ կառավարության հաստատմանը: Գյուղապետի հրաժարականն ընդունելու հարցը ներառված է գործադրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Ի դեպ, Կարմրաքարը հայաստանյան այն գյուղերից է, որոնք պաշտոնապես հայտարարվել են աղքատ համայնքներ: Ընդամենը 38 ընտրող ունեցող այս համայնքի ղեկավարը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, նա ՀԱԿ անդամ է, և 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում հենց այս քաղաքական ուժն էր հաղթանակ տարել Կարմրաքարում:
Մանրամասները՝