Չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի:

Մասնավորապես, ստորագրված ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ խոսելիս Հարությունյանն ասաց, որ ընտրական գործընթացի վերահսկողություն իրականացնող անձինք իրենց իրավունքների պատշաճ իրականացման համար պետք է հնարավորություն ունենան այդ փաստաթղթերին ծանոթանալու: «Անգամ եթե վերահաշվարկի պահանջ չի ներկայացվել, իրավունք կա դիմում նեկայացնելու, որպեսզի ծանոթանան այդ ցուցակներին, իսկ ծանոթանալ նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն այն չի ենթադրում լուսանկարել»,- ասաց նա:

Անդրադառնալով ցուցակների պաշտոնական հրապարկմանը` Հարությունյանն ասաց, որ չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, ըստ որի՝ ստորագրված ցուցակները պաշտոնապես հրապարակելով` խախտվում են անձանց իրավունքներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս