
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The Atlantic ամսագրի հետ հարցազրույցում պատմել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օբաման հայտնել է նաև, որ հիասթափված է Թուրքիայի նախագահից:
«Ուկրաինան, որը չի մտնում ՆԱՏՕ-ի կազմում, միշտ խոցելի է եղել Ռուսաստանի կողմից ռազմական դոմինանտության համար: Ուկրաինան Ռուսաստանի համար գլխավոր շահերի թվում է»,-ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերում Ռուսաստանի միջամտության մասին:
Օբաման կիսվել է նաև Պուտինի հետ հանդիպումներից ստացած տպավորություններով: «Մեր բոլոր հանդիպումների ժամանակ Պուտինը հարգալից է և բաց: Մեր հանդիպումները միայն գործնական բնույթ են կրում: Նա հետաքրքրված է համագործակցության հարցում և հասկանում է, որ աշխարհում Ռուսաստանի դիրքերը զգալիորեն թուլացել են»,-հավելել է Օբաման: