2013-2014 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Երեւանի “Ուլիսը” իր տնային հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” ստադիոնում նախկինում հայտարարված Աբովյանի “Քաղաքային” ստադիոնի փոխարեն:




















































































