
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նախարարության ղեկավարությունն այցելել են ճակատային գծում տեղակայված զորամասեր, փոխանցում է Vesti.az-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ Հասանովը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց մարտական պատրաստվածությանն ու կենցաղային պայմաններին:
Հասանովը տեղեկացվել է նաև պաշտպանական գծում իրականացվող միջոցառումների մասին: