
Տեղատարափ անձրևների պատճառով Տորոնտոն գրեթե անցել է ջրի տակ: Ջրասույզ են նաև քաղաքի կենտրոնում կայանված տասնյակ մեքենաներ: Առանց էլեկտրականության է մնացել շուրջ 300 հազար բնակիչ: Մետրոյի երկաթգծերի մեծ մասը չի աշխատում: Ըստ օդերևութաբանների` քաղաքում մեկ օրում 90 մմ տեղումներ են գրանցվել, և ամենայն հավանականությամբ եղանակը չի հանդարտվելու: