Սիրիական կոնֆլիկտի կողմերը պետք է պահպանեն հրադադարի իրենց պարտավորությունները. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական կոնֆլիկտի կողմերը պետք է պահպանեն հրադադարի իրենց պարտավորությունները:

«Բոլոր կողմերը պետք է պահպանեն իրենց պարտավորությունները: Ակնկալում ենք, որ դրան կարող են նպաստել միջսիրիական բանակցությունների վերսկսումը»,-Լավրովի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել են սիրիական կոնֆլիկտի կարգավորման ուղիները: Լավրովն ու Քերին հույս են հայտնել, որ Ժնևում միջսիրիական բանակցությունները կնպաստեն երկխոսության ապահովմանը, ինչպես նաև հաշվի կառնվեն կոնֆլիկտի բոլոր կողմերի շահերը:




Լրահոս