Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է կարգավորվի կոնֆլիկտի մասնակիցների, ոչ թե միջնորդների կողմից: Ընդ որում, Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է միջազգային ֆորմատներում՝ կոնֆլիկտի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, Ռուսաստանն օժանդակում է կոնֆլիկտի կարգավորմանը, սակայն ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը»,- համոզմունք է հայտնել Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ, մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: