
Հյուսիսային Բրազիլիայի Պար նահանգում հայտնաբերել են հսկայական չափսերով անակոնդա. նրա քաշը կշռում է մոտ կես տոնն: Շինարարական աշխատանքների ընթացքում փլուզում է տեղի ունեցել այն ժամանակ, և երբ բանվորները մոտեցել են` հասկանալու` ինչ է կատարվել, հենց այստեղ էլ հայտնաբերել են հսկայական օձին:
Հաղորդվում է, որ անակոնդայի երկարությունը կազմում է մոտ 10 մետր, իսկ քաշը` մոտ 400 կգ: Թվում է` սա ավելի սարսափելի է այն գիշատչից, որին ճանաչեցինք «Անակոնդա» ֆիլմից:
Այս տեսանյութը շատ արագ լայն տարածում է գտել համացանցում: Այն կարճ ժամանակում 750 հազար դիտում է գրանցել, սակայն շատերը կասկածում են օձի երկարությանը և վստահեցնում, որ խնդիրը նկարահանումների մեջ է: