ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շինարարական աշխատանքներ իրականացնում են տարբեր նախարարություններ ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»»:

Սամվել Թադեւոսյան

Տակից դուրս գալու արվեստին տիրապետելու համար երկար ժամանակ չի պահանջվում, ընդամենը պետք է որոշ ժամանակ լինել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունում եւ գոնե կարճ ժամանակ զբաղեցնել նախարարի կամ մեկ այլ պաշտոն: Ուսուցիչները շրջապատում շատ են: Բառախաղերի ձեւերն էլ կարճ ժամանակում են յուրացվում: Ինչ լավ է, որ «քաղաքաշինություն» եւ «շինարարություն» բառերը նույն արմատն ունեն, ու կարելի է ներկայացնել, թե ՎՊ-ն խառնել է իրար այդ բառերը, եւ այդպիսով ՕԵԿ-ական նախարարը կարող է ազատվել իր բաժին պատասխանատվությունից: Բայց չէ՞ որ ժամանակ առաջ հենց ինքն էր խառնողներից մեկը:




Լրահոս