«Օգտվելով Նավասարդ արք. Կճոյանի լռությունից՝ մամուլի մի խումբ ներկայացուցիչներ անընդհատ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ միեւնույն ժամանակ զերծ մնալով սեփական գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից»:
Այստեղ են ասել՝ ով տուժի, ով հարստանա: Ուրեմն Կճոյանն անհայտ ճանապարհներով հարստանա, լինելով հոգեւորական՝ իշխանական եւ այլ շրջանակներում հարցեր լուծի, «Բենթլի» նվեր ստանա կամ միգուցե գնի, ադամանդագործների հետ շփվի, օֆշորում կազմակերպություն գրանցի, իսկ պատասխանատվությունը նրա փոխարեն կրեն մամուլի մի խումբ ներկայացուցիչնե՞ր: Եվ ինչի՞ համար, ընդամենը եղելությունը ներկայացնելո՞ւ: Իսկ օլիգարխի կյանքով ապրող հոգեւորականի համար որեւէ պատասխանատվություն չկա՞, թե՞ ոմանց հոգեւորականի զգեստը պետք է զուտ անձեռնմխելիության համար, ինչպես նաեւ ոմանց համար պատգամավորական մանդատը: