
««Բլումբերգ»-ի ուսումնասիրության արդյունքներից «պատվերի հոտ» է գալիս… այս տվյալները կասկածելի են եւ իրականությանը չեն համապատասխանում»:
Հետաքրքիր է, իսկ մեծն թվանկարիչը կարծում էր, որ այս աշխարհում միայն ի՞նքը պետք է պատվերով սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարի, մենաշնո՞րհ է, ինչ է: Եթե ինքը մշտապես իշխանությունների պատվերով գեղեցիկ եւ անհավանական թվեր է նկարում ու մատուցում հայաստանյան հանրությանը, ապա տրամաբանական է, որ միջազգային ավելի խոշոր կազմակերպությունները դա կանեն ավելի մեծ մասշտաբով, քանի որ պատվիրատուներն էլ ավելի խոշոր են: Ընդհանուր առմամբ, թվանկարչի ասածի մեջ ճշմարտություն կա, սակայն արդարացիորեն պատվերներից պետք է բողոքի առնվազն պատվեր չկատարողը: