
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ վախենում է որևէ դեղ օգտագործել`վախենալով մեղադրվել խթանիչներ օգտագործելու մեջ:
«Անկեղծ ասած, ինձ համար վախենալի է որևէ բան ընդունելը: Կարծում եմ`ինձ համար հաճելի չէր լինի Շարապովայի փոխարեն լինելը: Ես հատուկ սննդակարգ եմ պահում և միայն հավ եմ ուտում: «Ռոլան Գարոս-2013»-ի ժամանակ ես առհասարակ բուսակեր էի և ինձ հիանալի էի զգում: Կարծում եմ` պետք է վերադառնալ նման սննդակարգի», – ասել է Ուիլյամսը: