
WBO թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները հայտարարել է Գիլյերմո Ռիգոնդոյի հետ ռևանշ-մենամարտ ունենալու ցանկության մասին: WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում նա 2013 թվականին պարտվել էր Ռիգոնդոյին:
«Որոշված է` ես ցանկանում եմ ռևանշ-մենամարտ ունենալ Ռիգոնդոյի հետ: Կարծում եմ`ես հիմա լրիվ այլ բռնցքամարտիկ եմ: Ես այլ եմ ֆիզիկապես, ինձ առողջ եմ զգում, ուժեղ եմ և մոտիվացված եմ: Կարծում եմ` ես տարբերվում եմ և ավելի լավն եմ», – պատմել է Դոները: