ԽՈՍԵՑ ՆԱԵՎ ՍՈՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում ներկայացրել էինք երգչուհի Սոնա Շահգելդյանի եւ պրոդյուսեր Սամվել Ղազարյանի լուսանկարը, որը շատերին առիթ էր տվել մտածելու, թե նրանց մեջ սիրավեպ կա: Սամվելը հերքել էր լուրերը, իսկ ահա Սոնան միայն երեկ է որոշել խոսել. «Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին, դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ, խնդրում եմ` հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ-որ վիրավորական քոմենթներով ազդել իմ ու Սամվելի հարաբերությունների վրա… Մենք շատ լավ ընկերներ եւ կոլեգաներ ենք ու մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ թե հետագայում ինչ կլինի, դա էլ Աստված գիտի»:




Լրահոս