
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Ռոնալդուն ստացել է ձայների 56 տոկոսը։ Նա «Ռոմա»-ի հետ պատասխան խաղում (2:0) դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Երկրորդ տեղում ձայների 34 տոկոսով ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էր։
Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Չելսի»-ի հետ պատասխան խաղում։ Առաջին եռյակը եզրափակել է «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկը։ «Բենֆիկա»-ի դարպասը գրաված հարձակվողի օգտին է ձայների 6 տոկոսը։