Բաղադրիչներ`
կարագ – 200գր
ալյուր – 330գր
վանիլին – 2գր
աղ – մեկ պտղունց
թթվասեր – 700գր
բալ – 600գր(առանց կորիզ)
շաքարավազ – 200գր
փխրեցուցիչ – 1թ/գդ
շոկոլադ սև – 1թ/գդ(քերած)
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագը ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200գր թթվասերը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:
Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի(շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի): Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:
Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:
Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնամ ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:
Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:
Կրեմի համար հարում ենք 500գր թթվասերն ու շաքարավազը:
Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա: Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ մինչև ձողիկները վերջանան:
Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթը ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի և կարելի է մատուցել: