ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որոշել է յուրահատուկ նվեր անել կանանց միամսյակին: ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել տարբեր տեսակի եւ որակի օգտագործված բիժուտերիա, որը խառը լցված է մեկ մետաղյա տարայի մեջ: Բիժուտերիան գտնվում է «Մետէքսիմ» մաքսային պահեստում, ընդհանուր քաշը 3 կգ է, վաճառվում է մեկ ամբողջական լոտով:
Այս 3կգ բիժուտերիան Միհրան Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ն կանանց առաջարկում է գնել 2 հազար 250 դրամով: Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նաեւ տարբեր տեսակի եւ որակի օգտագործված գոտիներ եւ պայուսակներ՝ խառը լցված ստվարաթղթե արկղերի մեջ:
Պայուսակներն ու գոտիները վաճառվում են քաշով: Այսպես վաճառվում է 25 կգ գոտի ու պայուսակ, որոնց գինը կազմում է 18 հազար 750 դրամ: