ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը: Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս: Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան տվեց. «Մեկնաբանություն չունեմ»: Իսկապես որ, ի՞նչ սրտով մեկնաբաներ:




Լրահոս