ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2015 թվականի վերջին կազմել են 32 մլն դրամ եւ 5 հազար դոլար: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանի ամսական աշխատավարձը կազմում է 722 հազար դրամ: Բացի այս՝ նա անցած տարվա ընթացքում ավելի քան 38.5 մլն դրամի չափով եկամուտ է ստացել իբրեւ շահաբաժին, եւս 179 մլն դրամ էլ նա ստացել է իբրեւ փոխառություն կամ վարկ:
Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ստանալով ամսական 344 հազար դրամ աշխատավարձ, հասցրել է բավական մեծ ունեցվածք կուտակել: Վերջինս անցած տարի ստացել է 86 մլն 219 հազար դրամի եկամուտ, որից 42 մլն դրամը եղել է փոխառություն, մոտ 40 մլն 100 հազար դրամի շահաբաժին: Նաղդալյանի ամուսնու փոխառության գումարը անցած տարեվերջին կազմել է 43 մլն 360 հազար դրամ: Իսկ վերջինիս դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ: Բացի այդ՝ նա անցած տարի ձեռք է բերել նաեւ 7.5 մլն դրամ արժողությամբ ինչ-որ ընկերության բաժնեմաս:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: