
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 65-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:
Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի ավարտվեց Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա պարտիաները: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը հաղթեց Տոպալովին:
Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի հենց Անանդի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Սվիդլեր-Տոպալով, Կարուանա-Գիրի, Կարյակին-Նակամուրա:
ՀԱՕԿ լրատվության բաժին