«Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:

Ըստ նախնական տվյալների՝ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել է կրակոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում վիճաբանող կողմերից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վթարված վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի թաղամասերից մեկում:

Պարզվել են դեպքին մասնակից երկու կասկածյալների ինքնությունը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քննություն է տարվում` միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։




Լրահոս