Հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթացել. Սերժ Սարգսյանին չի հաջողվել ավարտել Ռոբերտ Քոչարյանի սկսած գործընթացը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ դեռ 2005-ին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են ընթացել: Ավելին` քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Այսինքն՝ 2009-ի գարնանը ֆուտբոլային դիվանագիտությունը սկսելով՝ Սերժ Սարգսյանն իրականում փորձել է ավարտին հասցնել Ռոբերտ Քոչարյանի՝ դեռ չորս տարի առաջ սկսած գործընթացը, որը ընդդիմությունը որակեց որպես Հայոց ցեղասպանության ուրացման փորձ:

Այսպես՝ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը Վաշինգտոն ուղարկած զեկույցներից մեկում պատմել է 2005թ. օգոստոսի 16-ին այնժամ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ իր զրույցի մասին: Դեսպանի եւ ԱԳ փոխնախարարի հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Ուզումչուի միջեւ Վիեննայում կայացած բանակցություններից հետո: Կիրակոսյանը պատմել է, որ բանակցություններում հիմնական տարաձայնությունները վերաբերել են 1915թ. «դեպքերն» ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի նպատակին ու ընդգրկման տիրույթին, ինչի պատճառներով էլ գործընթացը մտել է փակուղի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս