«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երեւանի քաղաքապետարանից փորձում են ետ չմնալ: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով` այդպիսով գերազանցելով անգամ Երեւանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ է վճարել:
Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում եւս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցնել: Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում է լիտրը 410 դրամով, կարելի է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետարանն արդեն 17 տարի է` Սամվել Դարբինյանի տիրապետության տակ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: