Հայաստանում նվազել են ներմուծման ծավալները. ըստ ԱՎԾ տվյալների` այս տարվա հունվար-մայիս ամիսներին ներմուծվել է 1 մլրդ 631 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 2.6 տոկոսով: 2012թ. առաջին հինգ ամիսներին Հայաստան ներմուծվել է 1 մլրդ 674 մլն դոլարի ապրանք: Այս անկումը, թերեւս, պատահական չէ եւ պայմանավորված է ներմուծված ապրանքների նկատմամբ սպառողների նվազեցմամբ: Այլ կերպ ասած` սա պարզապես իր հերթին խոսում է Հայաստանում շարունակվող արտագաղթի մասին:
ՆՎԱԶԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ