Պալաչը հասկացել է, որ մրցակցությունն անիմաստ է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռևս Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, պատկանող «Քինգ դե Լյուքս» ավտոբուսների կայանատեղիից երեկ առաջին անգամ, 11 օր անընդմեջ գիծ դուրս չգալուց հետո, թիվ 259 ավտոբուսը կրկին երթուղի է դուրս եկել։ Մեր հարցին ի պատասխան «Քինգ դե Լյուքսի» տնօրեն Արտակ Եղոյանն ասաց, որ խոչընդոտները դեռ հաղթահարված չեն. «Անվճար երթուղու հետ մրցակցությունն անիմաստ է։ Պայմաններն անհավասար են։ 259 համարի ավտոբուսին զուգահեռ գործող «Գագիկ Ծառուկյան բարեգործական երթուղին» հասավ իր նպատակին՝ «Քինգ դե Լյուքսի» սնանկացմանը»։ Հարցին՝ բիզնեսը կործանումից փրկելու համար ի՞նչ քայլեր են անելու, տնօրենը դժվարացավ պատասխանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս