Թուրքիան քրդերի դեմ նոր օպերացիա է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ երկրի հարավ-արևելքում նոր հակաահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբում հայտնել էին Դիարբեքիրում և Ջիզրեում հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին:

«8 շրջան մաքրվել է ահաբեկիչներից: Ահաբեկիչների բոլոր դիրքերը կոչնչացվեն: Մենք պատրաստվում ենք օպերացիա սկսել: Օպերացիայի սկզբի մասին տեղեկացված են տեղի բնակիչները»,-հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարարը:

Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերին հայտարարել էին քրդական մի շարք բնակավայրերում պարետային ժամի մասին: Առավել երկարատև է եղել Սուրեում օպերացիաները, այն տևել է ավելի քան 3 ամիս: Թուրքիայի ԶՈւ տվյալների համաձայն՝ ավելի քան 1000 քուրդ զինյալ է ոչնչացվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս