
ՊՍԺ-ն մարտի 13-ին կարող է վաղօրոք դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Լորան Բլանի գլխավորած թիմին մոտակա հետապնդող «Մոնակոն» ոչ ոքի է խաղացել «Ռեյմս»-ի հետ:
Այս պահին փարիզցիները երկրորդ տեղում ընթացող «Մոնակո»-ին գերազանցում են 22 միավորով: Այսպիսով, ՊՍԺ-ին հերթական չեմպիոնությունից բաժանում է միայն մեկ հաղթանակ: Մարտի 13-ին ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կխաղա «Տրուա»-ի հետ, որը Լիգա 1-ի հետնապահն է: