Հունիսի 20-ին ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի` Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացիների հետ զրույցում հունից դուրս էր եկել եւ վիրավորել մարդկանց` ասելով. «Ես պարտավոր չեմ որեւէ փաստաթուղթ ներկայացնել: Պաշո՛լ վոն, հերիք եղավ, բոլ եղավ»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել՝ արդյոք որեւէ նկատողություն տրվել է դիմում-բողոքների բաժնի պետին՝ քաղաքացու հետ նման տոնով խոսելու համար: Բերբերյանը տեղեկացրեց, որ նկատողություն չի տրվել:
Այս փաստն ուշագրավ է այնքանով, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հորդորեց, որպեսզի բոլոր պաշտոնյաները ՀՀ քաղաքացիների հետ խոսեն «դուք»-ով:
Հ.Գ. «Տոնուս» ընկերությունից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր դատի են տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խաբված բնակիչ Զոյա Պետրոսյանից. «Ի՞նչ անենք, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խորհրդով ենք դիմել Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սա հանցագործություն է, եւ նա պետք է պատժվի»:
ԱՆՊԱՏԻԺ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ