Ինչ ցուցմունք է տվել «հանցավոր» խմբի գործով ձերբակալված Զիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործի շրջանակներում 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով, իր ցուցմունքներում նշել է, որ խմբի անդամների հետ որեւէ կապ չունի եւ ոչ մեկին չի ճանաչում:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարիբեկյանին ասել են, որ գործով անցնողներից մեկն իր անունն է նշել ցուցմունքում, եւ դա է եղել իրեն կալանավորելու հիմքը:

Հարություն Սարիբեկյանի կինը՝ Ռուզան Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը երեկ սրտի ծակոցներ է ունեցել: «Իրեն մինչ կալանավորելը պետք է  վիրահատեին, բայց չարեցին: Հիմա սրտի ծակոցներ ունի, ու մենք չենք կարողանում որեւէ կերպ օգնել: Քրեակատարողական հիմնարկում միայն անալգին ու ասկոֆեն են տալիս սրտի խնդիր ունեցող մարդուն: Այսպես շարունակել հնարավոր չէ, ես պատրաստվում եմ գնալ նախագահական նստավայր եւ հանդիպում խնդրել նախագահի հետ, ինչու են իմ ամուսնուն այդ վիճակում պահում, երկրի համար գնացել, կռվել է, որ այսօր այս վիճակին կալանքի տակ պահե՞ն»,- դժգոհեց Ռուզան Հովհաննսիյանը: Ի դեպ, Հարություն Սարիբեկյանը անազատության մեջ է արդեն 3 ամիս:




Լրահոս