ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետեւ նա շահագրգիռ ձեւով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը»:

Տիգրան Սարգսյան News.am

ԱՄՆ դեսպանն օժանդակում է առաջ տանելու ՏՏ բնագավառը, այլ ոչ թե ՀՀ կառավարությանը: Ավելին, դեսպանն իր խոսքում ասել էր, որ ցանկանում է՝ կառավարությունը չկանգնի իրենց ճանապարհին, այսինքն՝ ինքը՝ Տ. Սարգսյանը, այստեղ ավելորդ է: Բայց դե «մեծն վարչապետը» նաեւ լղոզելու մեծ վարպետ է եւ իր լեզվի ճարտարությունը գործի դնելով՝ կարողացավ դեսպանի խոսքերը մեկնաբանել, ինչպես իրենց ձեռնտու է եւ դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնել: Սակայն նույն դեսպանին, երբ նա նախագահական ընտրությունների ժամանակ կոշտ գնահատականներ էր հնչեցնում, Տ. Սարգսյանն այն ժամանակ շնորհակալություն չէր հայտնում:




Լրահոս