Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը որոշել է լքել թվով չորրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, լուրեր տարածվեցին այն մասին, թե Մենուա Հարությունյանը խոստացել է նրա ապագան հոգալ: Մասնավորապես, նա Վահան Բաբայանին խոստացել է «տեղավորել» ՀՀԿ-ի՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում:
«Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վահան Բաբայանից: Վերջինս վերը նշված լուրերի առնչությամբ ասաց. «Մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում իմ՝ այս-այն կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Ես պաշտոնապես ասում եմ, որ իմ օրակարգում այլ կուսակցության անդամ դառնալու հարց այս պահին չկա: Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանին, ով իմ լավ ընկերն է, ասեմ, որ ՀՀԿ-ում առաջարկներ անողը Մենուա Հարությունյանը չի եւ որոշումներ կայացնողն էլ չի: Ընդհանրապես դա չի համապատասխանում իրականությանը: Ապատեղեկատվություն է»: