ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես գնահատականի հետ համաձայն չեմ, քանի որ այդ ծավալի գնումներ մեզ մոտ առկա չեն: Եթե անգամ այդ գումարը լինի շատ, թե քիչ, բայց ռիսկերի մասին խոսելը սխալ է: Մենք չենք աշխատում միմյանց զրպարտելու սկզբունքով: Այլ բան չեմ ասի»:

Դավիթ Սարգսյան «ԳԱԼԱ»

Իհարկե, ոչ մի դեպքում միմյանց մի՛ զրպարտեք, քանի որ զրպարտելն ընդհանրապես հակասում է ՀՀԿ-ականների գործելաոճին: Այ տեսա՞ք, Տ. Սարգսյանին ու Ն. Կճոյանին զրպարտեցին, արդյունքում ինչ դուրս եկավ, Ի. Զաքարյանը զրպարտեց կառավարությանը, արդյունքում ինչ պատասխան ստացավ: Զրպարտությունը Հայաստանում վնասակար երեւույթ է, այն չի նպաստում «ատկատների», չարաշահումների եւ թալանի զարգացմանը, ուստի ՀՀԿ-ական նախարարները մերժում են այդ օտարածին մշակույթը: Իսկ ռիսկերի մասին ընդհանրապես խոսել չի կարելի. ռիսկ բառը կարող է հեղափոխություն անելու ցանկություն առաջացնել մարդկանց մոտ, ինչը չի խրախուսվում:




Լրահոս