Հարց քաղաքացիներից` որո՞նք են անձի անվան փոփոխության իրավական հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected]  հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե անձը փոխել է իր անունը, ապա նա ինչպիսի՞ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել: Եվ խնդրում եմ ասեք՝ դրա համար ինչքա՞ն գումար պետք է վճարեմ:

Տիգրանուհի Մանուկյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ: Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`

գ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50000 դրամ,
գ հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30000 դրամ,
գ տասը աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մարդու անունը փոխելու խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին՝ անվան փոխման գրանցումը կատարելու համար: Ի դեպ, նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով:




Լրահոս