
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մեկնարկում է 2016 թվականի սամբոյի Հայաստանի առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկները: Մրցումները կանցկացվեն 52,57,62,68,74,82,90,100,+100 կգ քաշային կարգերում:
Հաղթողներն ու մրցանակակիրները, մեդալների հետ մեկտեղ կարժանան դիպլոմների ու դրամական պարգևների:
Հայաստանի չեմպիոնները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Լուսանկարը՝ Getty Images
ՀԱՕԿ լրատվության բաժին