Վերջին շրջանում, Մալաթիա տոնավաճառում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ պտտվող տեղեկություններին անդրադառնում և նախաձեռնվող քայլերի մասին է տեղեկացնում Մալաթիա տոնավաճառիտնօրինությունը:
Տնօրինությունը հերքում է այն թյուր տեղեկությունները լրատվամիջոցներում հրապարակված, թե Մալաթիա տոնավաճառից 300 աշխատող է հեռացել: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այսօր շուկան աշխատում է իր բնականոն հունով:
Միևնույն ժամանակ տնրօինությունը ստորև ներկայացնում է մոտակա ժամանակներս իրականացվող ծրագրերի մասին:
Կատարված մոնիթորինգի արդյունքում՝ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր.
1. Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքում հանրությունը կարող է իմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:
2. Հաջորդ մեծ և կարևոր քայլը ապրանքների զեղչերի իրականացումն է: Ամեն ամսվա 1-ին և 15-ին տոնավաճառում լինելու են զեղչեր՝ բոլոր ապրանքատեսակների համար՝ 50 տոկոսի չափով: Այս ակցիան լինելու է մինչև տարվա վերջ և դա կխրախուսի ավելի արդյունավետ առևտրի իրականացմանը:
3. Ինչպես նաև նախատեսում է գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կհեռարձակվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այս քայլով, տնօրինությունը ցանկանում է գնորդին էլ ավելի իրազեկված դարձնել տոնավաճառում կատարվող և սպասվելիք իրադարձություններին:
4. Նախատեսվող ծրագերից է նաև տոնավաճառի տաղավարների ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը, բարեկարգումը, մեծացումը՝ վաճառողին ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
Տարվող աշխատանքների ընթացքում ուսումնասիրությունները շարունակական բնույթ կկրեն` տոնավաճառում առևտուրը ավելի լավացնելու, գնորդ-վաճառող կապը արդյունավետ դարձնելու համար:
Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը պատրաստակամ է յուրաքանչյուրի հետ խորհրդակցություն կազմակերպելու` իրենց բիզնեսում ավելի փորձառու և հաջողակ լինելու համար: Տեղի ունեցող գործընթացների մասին տնօրինությունը պատրաստակամ է նյութեր տրամադրել լրատվամիջոցներին:
Մալաթիա տոնավաճառի տնօրինություն